Տղամարդն ինքնասպան է եղել ծնողների գերեզմանոցի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 13, 2012 14:39
Երեւանում այսօր` հոկտեմբերի 13-ին, ժամը 10-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել: Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող Շահումյան 2 գերեզմանատան մոտ գտնվող տաղավարում երկաթյա խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 58-ամյա Հ.Բաբլոյանը: Տեղեկությունը հաստատել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Տղամարդը ինքնասպան է եղել ծնողների գերեզմանոցի մոտ, իսկ նրա ինքնասպանություն գործելու մասին ահազանգել է փեսան: Ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:






Facebook
Tweet This
Email This Post
