Հայաստան-Բելառուս`1:3

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2010 21:09

Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացրած ընկերական խաղում  1:3 հաշվով պարտվեց Բելառուսի ընտրանուն:

Առաջին կեսում կողմերի դարպասները մնացին անառիկ`0:0:

Հանդիպման 58–րդ րոպեին Բելառուսի հավաքականի խաղացող Սերգեյ Սոսնովսկին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Մեկ րոպե անց Լևոն Պաչաջյանը վերականգնեց հավասարակշռությունը:Սակայն Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գլեբը և Վիտալի Ռոդիոնովը 73–րդ և 84–րդ րոպեներին գնդակներ խփեցին Հայաստանի հավաքականի դարպասը և հաղթանակ պարգևեցին իրենց թիմին:Նորանշանակ մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ նոր մրցաշրրջանում մեր ընտրանին առաջին խաղն անցկացրեց և պարտվեց: Այսպիսով,Մինասյանը և նրա ղեկավարած հավաքականը սկսեցին անհաջողությամբ

Հայաստանի հավաքականը հանդես եկավ այսպիսի կազմով` Ռոման Բերեզովսկի,  Սարգիս Հովսեփյան (ավագ), Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյանը, Լևոն Պաչաջյան ( Արման Քարամյան), Արարատ Առաքելյան (Արթուր Եդիգարյան),Կառլեն Մկրտչյան (Արտակ Ալեքսանյան), Արտավազդ Քարամյան (Սամվել Մելքոնյան), Մարկոս Պիզելի (Արթուր Ոսկանյան), Էդգար Մանուչարյան (Եղիա Յավրույան):

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply