Հնդկացիների հետ հակասությունների արդյունքում Պերուի վարչապետը հրաժարական կտա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2009 14:08

Յեհուդե ՍիմոնՊերուի վարչապետ Յեհուդե Սիմոնը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին: Նման որոշումը կապված է ամազոնյան հնդկացիների և երկրի իրավապահների միջև տեղի ունեցած ընդհարումների հետ, որոնց արդյունքում առնվազն 35 մարդ էր զոհվել: Ըստ Սիմոնեի` նա այս որոշումը կայացրել է Պերուի կոնգրեսում բողոքի ալիք բարձրացրած երկու հրամանների կատարումը սառեցնելու որոշումից հետո:

Մի քանի օր առաջ վարչապետը ներողություն էր խնդրել հնդկացիների առաջնորդներից` բնիկների իրավունքները ոտնահարող օրենքի ընդունման համար: Այդ օրենքներով հանվում էին ամազոնյան ավազանում հնդկացիներին պատկանող տարածքներում անտառների հատման, ինչպես նաև նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները:

Reuters

Լուսանկարը`AFP գործակալության

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply