Ինքնաթիռում զենք չի եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2012 13:02

Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է օրերս Անկարայի Էսենբողա օդանավակայանում Մոսկվա-Դամասկոս թռիչքն իրականացնող ինքնաթռի հարկադիր իջեցման դեպքը:
«Ինքնաթիռը ռադարային տեխնիկա էր տեղափոխում: Այս տեսակ տեխնիկայի փոխադրումը չի հակասում միջազգային կանոններին: Ինքնաթռում օրինական մատակարարների կողմից, օրինական ճանապարհով, օրինական գնորդներին ուղարկվող բեռ է եղել: Ինքնաթռում զենք չի եղել, ըստ էության չէր էլ կարող լինել»,-Լավրովի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»-ը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ ինքնաթռի զննման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաթռի բեռի մի մասը, որը «ոչ քաղաքացիական նշանակության» է եղել, և որի փոխադրում արգելված է:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply