Սիրիացի գեներալները Թուրքիա են փախչում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2012 12:59

Սիրիայում բռնության մակարդակի բարձրացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է փախսատականների հոսքը երկրից: 50 սիրիացի զինծառայող ընտանիքների հետ միասին Ռեյհանլը շրջանի Բյույուքյըլմազ գյուղում անցել են Թուրքիայի սահմանը: Նրանց թվում եղել է նաև երկու գեներալ: Այս մասին գրում է «Anadolu» գործակալությունը:
Անցնելով գրանցման գործընթացը`զինծառայողները ընտանիքներով ուղարկվել են Ափայդընի ճամբարներ:
Միևնույն ժամանակ Թուրքիա են տեղափոխվել նաև Իդլիբում մարտերի հետևանքով վիրավորված 13 հոգի:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply