Գնել Մեջլումյանի անվան 7-րդ միջազգային հուշամրցաշար եւ գավաթի խաղարկություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 13, 2012 11:09
Հոկտեմբերի 13-14-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կկայանա ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 7-րդ միջազգային հուշամրցաշարը եւ գավաթի խաղարկությունը:
Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցում ՖԻԼԱ-ի օրացույցի մրցաշարին կմասնակցեն 1996-1998 թվականին ծնված ըմբիշենրը՝ 130 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ Վրաստանից: Ի տարբերություն նախորդ մրցաշարերի այս տարի ըմբիշները կպայքարեն նաեւ թիմային գավաթի համար: Մասնակիցների շարքերում կան Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Գոտեմարտերը կսպասարկի Գեւորգ Սիմոնյանի գլխավորությամբ ձեւավորված մրցավարական բրիգադը: Մասնակիցները կպարգեւատրվեն մեդալներով, գավաթներով, պատվոգրերով եւ նվերներով:






Facebook
Tweet This
Email This Post
