«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում սենյակ չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2012 10:44

ԱԺ երեք գումարման պատգամավոր, երկարամյա օրենսդիր եւ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, ԱԺ-ում սենյակ չունի։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ամեն դեպքում, նրա անուն-ազգանվամբ ցուցանակ չկա խորհրդարանի որեւէ դռան վրա։ Թերեւս, խորհրդարանում անիմաստ են համարել նրան սենյակ տրամադրելը կամ ինքը չի ցանկացել։ Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում երեւում է միայն քվեարկություններին մասնակցելու, ոմանց հետ շփվելու, ինչպես նաեւ լրագրողների հարցերին պատասխանելու համար, որ մամուլում հրապարակվեն իր անզուգական մտքերը եւ համապատասխան տեղերում իմանան, որ ինքը խորհրդարանական ակտիվ աշխատանքով է զբաղված։ Ի դեպ, գրեթե նույնկերպ է վարվում ԱԺ պատգամավորների մի մասը։ Իսկ ոչ նիստերի օրերին ԱԺ-ում մեռելային լռություն է. համարյա պատգամավոր չկա»,- գրում է «Ժամանակը»:

Դիտվել է 649 անգամ:
Print Friendly

Leave a Reply