Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ափսոսում է Րաֆֆի Հովհաննիսյանի հուզական հայտարարության կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2012 21:56

Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով

 

Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան

12 հոկտեմբերի 2012թ.

ք. Երևան

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply