Վախճանվել է Երուսաղեմի հայոց պատրիարքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 12, 2012 19:50

Ամենայն հայոց կաթողիկոսի գահի նախկին տեղապահ, Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը վախճանվել է 93-րդ տարեկանում, հաղորդել են Սուրբ Էջմիածնից:

Պետք է նկատել, որ վերջին տարիները պատրիարքը ծանր հիվանդ էր: Այնպես որ 2009 թ. հունվարին նրա հիվանդության ժամանակ պատրիարքի բժիշկ նշանակվեց արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը:

Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը ծնվել է 1919 թ., Իրաքում, փախստականի ընտանիքում, ծնողները նրա անունը Ավետիս են դրել: Ավետիսի հայրը` Վահան Մանուկյանը, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվեց ռուսական բանակ: Բայց նրա նահանջից հետո և 1917թ. հեղափոխության ժամանակ նա միացել է Արևմտյան Հայաստանի փախստականների և մի քանի տարուց հասել Բակուբա:

12 տարեկանում Ավետիսը հայտնվել է Երուսաղեմում, որտեղ ընդունվել է սեմինարիա: 8 տարի անց (պատանին 20 տարեկան էր), Մեսրոպ Նշանյան պատրիարքը նրան ձեռնադրեց Թորգոմ անունով վանահայր: 1946 թ. Թորգոմը հայտնվեց Նյու-Յորքում: Իսկ 1962 թ. թեմական խորհուրդը նրան չորս տարի ժամկետով ընտրեց Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ, որի պատճառով նա եպիսկոպոս ձեռնադրվեց: 1966 թ. Թորգոմ եպիսկոպոսին ընտրեցին Արևելյան Ամերիկայի թեմի առաջնորդ:

1990 թ, պատրիարք Եղիշե Տերտերյանի մահից հետո, Մանուկյանը ընտրվեց Երուսաղեմի պատրիարք: 1994թ., օգոստոսի 18 –ին , Ամենայն Հայոց 130-րդ Վազգեն առաջին կաթողիկոսի մահից հետո , Թորգոմ Մանուկյանը նշանակվեց Հայոց առաքելական եկեղեցու գահի տեղապահ:

Դիտվել է 1658 անգամ:
Print Friendly

Leave a Reply