Դեղձով «Ալարկոտ շտրուդել»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 12, 2012 16:02

Կհարցնեք` ինչո՞ւ ալարկոտ: Որովհետև, եթե սովորաբար շտրուդելի դեպքում խմորը գրտնակվում է, իսկ հետո միջուկը լցոնվում ու զգուշությամբ փաթաթվում, ընդ որում, չի բացառվում, որ այն կպատռվի ու մի գործը կդառնա երկուսը, ապա այս տարբերակը կխնայի ձեր ժամանակն ու ջանքերը, կարելի է ցանկացած հաստության պատրաստել ու լցոնել ցանկացած մրգերով; Կարկանդակը պատրաստվում է շատ տաք ջեռոցում, իսկ մրգահյութի ու շաքարի խառնուրդից ստացվում է հրաշալի կարամել:

Բաղադրությունը

180 գ ալյուր

1 ձու

1 ճաշի գդալ կաթ

100 գ կարագ

1/2 թեյի գդալ աղ

շաքարափոշի

3-4 դեղձ:

Պատրաստման եղանակը

Ձուն, 1/2  ճաշի գդալ կարագը, աղը, կաթը խառնել իրար: Ավելացնել ալյուրը ու պինդ խմոր հունցել, բաժանել  4  հավասար  մասի: Յուրաքանչյուր գունդը թեթևակի գրտնակել` այն ամանի չափով, որով պատրաստվում եք թխել: Դեղձը բարակ շերտերով կտրատել; Տապակը յուղոտել ու դնել առաջին շերտը` վրան հալած կարագ քսել,  շարել  դեղձի շերտերը ու շաքարափոշի ցանել;  Երկրորդ  շերտն ենք դնում ու նույնը կրկնում բոլոր շերտերը շարելուց հետո:

Տապակը դնում ենք նախապես տաքացված ջեռոցը, թխում 250 աստիճան տաքացված ջեռոցում, 20 րոպե: Երբ հյութ անջատվի, այն հարկավոր է կարկանդակի վրա լցնել: Գործողությունը պետք է կատարել այնքան, մինչև հյութը վերածվի կարամելի:

 

Դիտվել է 2159 անգամ:
Print Friendly

Leave a Reply