Գողություն կատարողն ու ռազմամթերք թաքցնողը բերման են ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 12, 2012 18:13

Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նորամարգ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արսեն Կ.-ին, որը հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Արսեն Կ.-ն կալանավորված է:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Հովնաթանի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արսեն Ք.-ին, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից,
ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply