Այս շաբաթ բորսայում իրականացվել է 18 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2012 18:09

Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,232,449 ԱՄՆ դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92,588,407 ԱՄՆ դոլար 407.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,093,914 EUR 524.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,992,687 EUR 526.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 746,954,033 ՌԴ ռուբլի 12.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,602,374 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 1-7 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.5 մլն ԱՄՆ դոլար:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply