Վարժանք` «Կանայք և աղջիկները` աղետներին դիմակայելու տեսանելի և անտեսանելի ուժ» խորագրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2012 18:07

Վաղը` հոկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ին տեղի կունենա  «Կանայք և աղջիկները` աղետներին դիմակայելու տեսանելի և անտեսանելի ուժ» խորագրով միջոցառում-վարժանքը: Այն տեղի կունենա ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (հասցե` Ավան, Աճառյան 1):

Միջոցառման կազմակերպիչներն են` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» և «Վորլդ Վիժն» կազմակերպություններն ու Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմը։

Վարժանքը նվիրված է Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օրվան և նպատակ ունի բարձրացնել ԱՌՆ գործընթացում հասարակության իրազեկվածությունը գենդերային հարցերի վերաբերյալ, խրախուսել կանանց և աղջիկների մասնակցությունը, ինչպես նաև զարգացնել աղետին դիմակայելու  կարողություն­ները: Կներկայացվեն նաև հաշմանդամություն ունեցող  երեխաների ԱՌՆ գործում մասնակցությանը խոչընդոտող խնդիրները:

Աղետների նվազեցման հարցում կանանց դերը շատ հաճախ մնում է անտեսանելի կամ չի կարևորվում, չնայած այն փաստին, որ աշխարհի շատ վայրերում կանայք պաշտպանել և վերակառուցել են իրենց համայնքներն ինչպես աղետից առաջ, այնպես էլ դրանից հետո:  ԱՌՆ միջազգային օրն այս տարի շեշտադրում է  աղետներին նախապատրաստվելու  և դրանց ռիսկը նվազեցնելու  գործում կանանց կարևորագույն դերը:

Միջոցառման ընթացքում ՃԿՊԱ դասախոսների և ուսանողների կողմից կներկայացվեն փրկարարական վարժանքներ, ավտոտրանսպորտային միջոցի վթարի մոդելավորում, ինչպես նաև փրկարարական ու հակահրդեհային անվտանգության սարքավորումներ:

Միջոցառմանը կմասնակցեն պատասխանատու նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՃԿՊԱ և մանկավարժական համալսարանների ուսանողներ:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply