«Հզբոլահ»-ը ժխտում է Ասադին օգնելու մասին լուրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 18:01

Լիբանանյան «Հզբոլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահը, ելույթ ունենալով հեռուստաեթերում, ժխտել է իրենց շարժման մարտիկների մասնակցությունը Սիրիայի ազատության բանակի դեմ Ասադի ռազմական գործողություններին: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը:
Միևնույն ժամանակ արևմտյան հատուկ ծառայությունները և Սիրիայի ազատության բանակը պնդում են, որ «Հզբոլահ»-ի անդամները Սիրիայում պատերազմում են իբրև Ասադի կողմնակինցներ:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, թե Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է «Հզբոլահ»-ի հրամանատարներից Ալի Հուսեյն Նասիֆին:

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply