Փարիզը գոհ է Անկարայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 17:54

«Anadolu» գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «France 24» հառուստաալիքին տված հարցազրույցում բարձր է գնահատել Թուրքիայի զուսպ պահվածքը թուրք-սիրիական սահմանին աճող լարվածության պայմաններում: Նրա խոսքերով`Անկարան ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի լիակատար առճակատումը Դամասկոսի հետ, ինչն էլ Սիրիայի շահերից է բխում:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է նախագահը, թուրք-սիրիական առանց այն էլ բարդ հարաբերությունների վատթարացման վտանգ կա: Օլանդի կարծիքով`անհրաժեշտ է ներդնել բոլոր ուժերը, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չանդրադառնան Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանին վրա:
«Եթե Բաշար Ասադը լքի իր պաշտոնը, Սիրիայում անցումային շրջանը կարող է անցավ անցել: Հակառակ դեպքում ներկային իրավիճակը մեծամաշտաբ քաղաքացիական պատերազմի կվերաճի, որը կարող է երկրի մասնատմանը բերել»,-կարծում է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան հետագայում էլ սիրիական ապստամբներին զենքով ու զինամթերքով չի ապահովելու, քանի որ, նրա կարծիքով, հայտնի չէ, թե ի վերջո ում ձեռքերում է հայտնվում այդ զենքը:
«Դրա վառ ապացուցը Լիբիան է»,-ընդգծել է նախագահը:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply