Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 12, 2012 17:53

Հոկտեմբերի 12–ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես  կապիտալ   սուբվենցիա  տրամադրված 1,300,000.0  հազար  դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին.

«Քաղաքապետարանն իրականացնում  է  բոլոր  չջեռուցվող կրթական,  մշակութային,  նախադպրոցական   հաստատությունները, գրադարանները  ջեռուցման   համակարգերով  ապահովելու   լայնամասշտաբ ծրագրեր, որոնց արդյունքում Երևան  քաղաքի   բոլոր  նախադպրոցական   հաստատությունները   այսօր ապահովված են ջեռուցման   լոկալ համակարգերով։  Ներկայում ընթացքի  մեջ են արվեստի  և  երաժշտական  որոշ  դպրոցներում,  ինչպես  նաև   գրադարաններում  ջեռուցման  համակարգերի   ներդրման   աշխատանքները»,– ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծելով, որ որոշման ընդունմամբ Երևան քաղաքում, արդեն տարեվերջին,  չջեռուցվող դպրոցներ  չեն  լինի։

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև 2012  թվականի  սեպտեմբերի 28-ին  կնքված «Հայաստանի  Հանրապետության   Երևանի   քաղաքապետարանի   և  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության

Ստեփանակերտի  քաղաքապետարանի   միջև  բարեկամության   մասին»  համաձայնագիրը   և  ՀՀ Երևանի   քաղաքապետարանի   և  ԼՂՀ   Ստեփանակերտի  քաղաքապետարանի   միջև 2012-2014թթ.  համար համագործակցության ծրագիրը։

Երևան  քաղաքի  2794- րդ  տարեդարձի  առթիվ, ազգային  մշակույթի   զարգացման  գործում   ներդրած  նշանակալի  ավանդի ,  ինչպես  նաև   թատերարվեստի   բնագավառում  ունեցած   մեծ   վաստակի   և   ակնառու  ձեռքբերումների  համար  Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու   անվան  պետական   ռուսական   դրամատիկական  թատրոնի գեղարվեստական  ղեկավար  Ալեքսանդր  Սամսոնի  Գրիգորյանին, շախմատի   բնագավառում   ունեցած   մեծ  վաստակի   և   ներդրած  նշանակալի  ավանդի   համար  միջազգային   գրոսմայստեր,  հանրահայտ

շախմատիստ  Ռաֆայել  Արտեմի   Վահանյանին,   ֆուտբոլի  ասպարեզում  ունեցած   մեծ  հաջողությունների,  ձեռք  բերած   մարզական  փայլուն  նվաճումների  համար  Հայաստանի  ֆուտբոլի  ազգային  հավաքականի   անդամ,  հանրահայտ   ֆուտբոլիստ   Հենրիխ  Համլետի Մխիթարյանին Երևանի ավագանու որոշմաբ շնորհվել է «Երևանի  պատվավոր քաղաքացի»  կոչում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply