ՀՖՖ-ն ցույց է տալիս իր «բարձր» կարգը` հրաժարվելով 55 հազար մարզասեր տեղավորող «Հրազդան» մարզադաշտում տեղ տրամադրել «Արմենպրես»-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2012 15:05

Ֆուտւբոլի 2014-ի  աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը մեծ արձագանք է առաջացրել նաեւ իտալական պարբերականներում:

Իտալական «La Gazetta dello sport»-ն անդրադառնալով երկար սպասված այս խաղին, շեշտել է, որ Երեւանում Իտալիայի հետ խաղին սպասում են անհամբերությամբ: «Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին «Զվարթնոց» օդանավականում դիմավորելու եկած ֆուտբոլասերների նման արարքը մեծ արձագանք գտավ ֆեյսբուքում, իսկ այս արարքը որակվեց որպես «ազգային հպարտության ոտնահարում»…: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ավելի շատ գոլ է հեղինակել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, քան Սամուել Էտոն: Իսկ ինչ վերաբերում է «Շախտյոր»-ի կիսապաշտպանը Հենրիխ Մխիթարյանին, ապա ֆուտբոլիստն արդեն ապացուցեց «Յուվենտուս»-ի դեմ խաղում, որ մարզադաշտում ընդունակ է խնդիրներ առաջացնել մրցակցի համար»,-մեջբերում է պարբերականը` ավելացնելով նաեւ, որ Հայաստանի հավաքականից վախենալ պետք չէ:

Մեկ այլ պարբերական` «Gazzettadelsud»-ը, Հայաստանի հետ առաջիկա խաղում հիմնական խնդիր համարում է Մարիո Բալոտելիի` մեկնարկային կազմում չընդգրկվելը: Խնդիրը այն է, որ Բալոտելին հիվանդացել է: Սակայն հոկտեմբերի 11-ի երեկոյան մարզումից հետո Չեզարե Պրանդելիին, հրապարակեց Իտալիայի հավաքականը կազմը, որտեղ կար նաեւ Մարիոյի ազգանունը: Աշխարհի քառակի չեմպինները խաղադաշտ դուրս կգան հետեւյալ կազմով` Բուֆոն, Մաջո, Բարցալի, Բոնուչի, Կրիշիտո, Դե Ռոսի, Պիրլո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Օսվալդո և Բալոտելի:

Հյուսիսիտալական «Gazzettino» պարբերականը Հայաստանի հետ խաղից առաջ հետաքրքիր էքսկուրս էր կատարել` վերհիշելով իտալացիների անցած ուղին ֆուտբոլի աշխարհի առաջնություններում: «Հիմա հերթը Հայաստանին է: Սակայն Իտալիան աջ ոտքով է ուզում սկսել մի ուղի, որը նրան կտանի դեպի Բրազիլիա»,-եզրափակում է հոդվածագիրը:

Մինչ իտալական պարբերականները գլուխ են կոտրում գտնելու Հայաստանի ընտրանու դեմ հակախաղի սեփական տարբերակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցույց է տալիս իր «բարձր» կարգը` հրաժարվելով 55 հազար մարզասեր տեղավորող «Հրազդան» մարզադաշտում լրագրողների համար նախատեսված 30-ից ավելի տեղերից մեկը տրամադրել Հայաստանի պետական լրատվական գործակալությանը` «Արմենպրես»ին:

Մեկնաբանությունն ավելորդ ենք համարում եւ հաջողություն ենք մաղթում մեր երկրի ազգային հավաքականին Եվրոպայի փոխչեմպիոնի դեմ կարեւոր խաղում:

                                                                                                                                                               «Արմենպրես»

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply