Խաղաղասիրաբար էին տրամադրված

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2012 14:57

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության  եզրափակիչ  մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ- ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալիեխոյի հետ: Գրոսմասյտերները կատարեցին 55 քայլ: Մյուս պարտիաներում ևս գրանցվեցին խաղաղ արդյունքներ:

ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենին չհաջողվեց առավելության հասնել ռուս Սերգեյ Կարյակինի, իսկ աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդին` իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակը վաստակած 13-ական միավորով գլխավորում են Կարուանան և Մագնուս Կառլսենը: Արոնյանը երրորդ տեղում է` 10 միավոր:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply