Նոբելյան կոմիտեն Եվրամիությանը համարեց մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 14:29

2012թ խաղաղության նոբելյան մրցանակակիր դարձավ Եվրամիությունը, այդ մասին հաղորդել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յարլանդը, որը 2009թ -ից   Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահն է:

Նորվեգական նոբելյան կոմիտեի կարծիքով ԵՄ գլխավոր նվաճումն է պայքարը խաղաղության համար և առճակատումների, ժողովրդավարության և մարդու իրավունքների խաղաղ կարգավորումը: Ինչպես նկատեց Տուրբյերն Յարլանդը, կարգավորող դերը , որը խաղացել էր ԵՄ-ը, օգնել է դարձնել Եվրոպան խաղաղության մայրցամաք:

Մրցանակը տրվել է բոլոր պահանջների համաձայն, որոնք սահմանել էր Ալֆրեդ Նոբելը, նշում են կոմիտեում: Որոշումից ավելի քան մեկ ժամ  առաջ, մրցանակակրի անունը “գուշակել էր” նորվեգական հեռուստատեսությունը (НРК): Վկայակոչելով սեփական աղբյուրները, նորվեգական լրագրողները հաղորդել են, որ կոմիտեի հինգ անդամները համակարծիք էին այդ որոշման հարցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոբելյան մրցանակի հանձման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, այն ավանդաբար անց է կացվում ոչ թե ստոկհոլմյան ֆիլհարմոնիայում, ինչպես հինգ մյուս նոբելյան մրցանակների ժամանակ, այլ Օսլոյի սրահում: Մրցանակակրին կհանձնեն ոսկե մեդալ, պատվավոր դիպլոմ և  8 միլիոն շվեդական կրոնի չեկ (մոտ 1,2 միլիոն դոլար):

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply