Լրագրողի 4 սպանություն 2010թ-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 3, 2010 15:57

լրագրողների հանդեպ բռնությունՎերջին 2 տարիների ընթացքում ողջ աշխարհում լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության աննախադեպ աճ է գրանցվել. աշխարհում լրագրողների նկատմամբ բռնության 1456 դեպք է արձանագրվել, 76 լրագրող սպանվել է անցած 2 տարիների ընթացքում: 2010թ-ի 2 ամսիների ընթացքում աշխարհում արդեն 4 լրագրող է սպանվել, 190-ը ձերբակալվել են: Այս մասին այսօր «Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը Հայաստանում 2008-2009. Դեպքեր և վերլուծություններ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտնեց «Հետք» թերթի փոխխմբագիր Լիանա Սայադյանը:

Ըստ Սայադյանի՝ բռնություններն ու անհանդուրժողականությունը լրագրողների նկատմամբ դինամիկ կերպով աճում են: Հաաստանում էլ աճում է նրանց նկատմամբ բռնությունների ու սպառնալիքների թիվը: «Վերջին 2 տասնամյակում հատկապես  քաղաքականորեն ակտիվ տարիներին լրագրողներին լռեցնելու միտում է նկատվում երկրում: Քաղաքական կամք չի դրսևորվում` այդ բռնությունները իրավապահ մարմինների կողմից բացահայտելու համար: Հայաստանում ոչինչ չի արվում` լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնելու պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ»,-ասաց Լիանա Սայադյանը:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply