24 մլն 752,5 հազար դրամ` ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացումը ապահովելու նպատակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2012 12:52

Հոկտեմբերի 11-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2011թ.-ի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության սեպտեմբերի 13-ին ընդունած որոշումը:

Ըստ այդմ, 2012 թ.-ի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացումը ապահովելու նպատակով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2012 թ.-ին հատկացվում է 24 մլն 752,5 հազար դրամ: Այդ գումարից ինն ամսում հատկացվում է 22 մլն 26,3 հազար դրամ` ՀՀ 2012 թ.-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով:

«Փաստինֆո»

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply