ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պատասխանը «Հանուն կյանքի» նախաձեռնության բաց նամակին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2012 11:46

Ս. թ. հոկտեմբերի 8-ին «Հանուն կյանքի» նախաձեռնության հեղինակները մամուլում բաց նամակ են հղել ինձ՝ բարձրացնելով մի կարևորագույն հարց, այն է՝ հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:
Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը՝ պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաև` իմ սևեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, իմ անձնական միջոցներով շուրջ երկու տարի է արդեն` ֆինանսավորում եմ Ստեփանակերտի ծննդատանը գործող երկու հոգեբանների աշխատանքը, ովքեր, նախքան հղիության արհեստական ընդհատման ակտը, պարտադիր կերպով հոգեբանա-բացատրական զրույց են ունենում այդ քայլին դիմող կանանց հետ: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ընթացքում դրա շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ երեխաների կյանքեր: Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով, որ այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ կենսական նշանակություն ունի, պատրաստակամությունս եմ հայտնում բազմապատկելու իմ պաշտոնական ու անձնական ջանքերը հղիությունների արհեստական ընդհատման դեպքերի նվազման ուղղությամբ, այդ թվում` աչքի առաջ ունենալով նաև «Հանուն կյանքի» նախաձեռնության առաջարկությունները: Համապատասխան կառույցների հետ քննարկելով հատուկ հանձնաժողովի ձևավորման գաղափարը՝ կփորձենք մոտ ապագայում ձեռնհաս մասնագետներից ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել խնդրո առարկայով զբաղվող մի կառույց:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply