Հրդեհներ Հայաստանի հանրապետությունում
Օրվա լուր | ankakh | October 12, 2012 11:22
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 7-րդ հանրակացարանի 27 բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել` 10.46-ին:
Այրվել են Գ. Տատենցյանին պատկանող բնակարանի հյուրասենյակը և միջանցքը գույքով ` 30 քմ մակերեսով:
***
Նույն օրը, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի 7-րդ տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.05-ին, մարվել` 20.20-ին:
Այրվել են ձեղնահարկի փայտյա կառուցատարրերը` 15 քմ մակերեսով, 10 հակ անասնակեր, 20 խմ գոմաղբ և 15 փայտյա պատուհան:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ գյուղի Նալբանդյան 24 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.03-ին, մարվել` 03.47-ին:
Վ. Եղիազարյանին պատկանող տան բակում այրվել է 400 հակ պահեստավորված անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 04.08-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 2-րդ թաղամասի 12 շենքի մոտ այրվում է խանութ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել` 04.59-ին:
Այրվել են Վ. Ռոստոմյանին պատկանող կրպակի կախովի առաստաղը` 25 քմ մակերեսով, ստվարաթղթե արկղեր` 9 քմ, պաստառ` 20 քմ և օդորակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
