Փոփոխվել է փողոցների ցանկը, որոնք փակ կլինեն հոկտեմբերի 14-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2012 11:16

«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օր մայրաքաղաքում տրանսպորտային տեղաշարժի համար լրացուցիչ դժվարություններ չառաջացնելու նպատակով՝ որոշակի փոփոխության է ենթարկվել տոնակատարության օրը փակ փողոցների նախապես հայատարարված ցանկը։

Ըստ այդմ, 2012թ. հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն. Մաշտոցի պողոտան, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները:
Խորենացու փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց ընկած հատվածը:
Տիգրան Մեծի պողոտան` Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:
Սայաթ Նովա փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:
Մոսկովյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Իսահակյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:
Կորյունի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Ժամը 14:30-ից կբացվեն Արգիշտիի, Գր. Լուսավորչի, Խորհրդարանային փողոցները:
Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներից և Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply