Տնակային ավանների երեխաների մեծ մասը ստանում են միայն միջնակարգ կրթություն (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2012 11:10

«Շիրակ կենտրոնը» իր նախորդ հրապարակումներից մեկում նշել էր, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ և տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Աղքատության դեմքը ևս առավել ընդգծված և ցայտուն երևում է տնակային ավաններում: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ են խտացված տնակային ավաններում, իսկ այնտեղ բնակվող ընտանիքների երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում:

«Շիրակ կենտրոնը» տեսանյութեր պատաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով շարունակում է այցելությունները տնակային ավաններ: Այսօր պատրստված տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում` իր երկու աջիկների և 4 թոռների հետ բնակվող Ռուզան Քոչարյանի ընտանիքի մասին է: Ռուզանի ամուսինը տարիներ առաջ մահացել է Ռուսաստանի դաշնությունում, արտագնա աշխատանքի ընթացքում: Նրա երկու աղջիկների` 25-ամյա Լիլիթի և 28-ամյա Մարիամի ամուսնական կյանքերը չեն դասավորվել և նրանք երկուսն էլ միայնակ, առանց ամուսինների խնամում են իրենց մանկահասակ երեխաներին: Լիլիթը և Մարիամը դպրոցից հետո ուսումը չեն շարունակել, ուսման վճարի բացակայության պատճառով:
Մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply