“Մահմեդական եղբայրներ”-ի առաջնորդը Երուսաղեմի համար սրբազան պատերազմի կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 11:03

Եգիպտոսի իսլամական շարժման առաջնորդ Մոհամեդ Բադին հոկտեմբերի 11-ին ջիհադի կոչ է արել  Երուսաղեմը Իսրայելի տիրապետությունից  ազատագրելու  համար: Նա իր ամենշաբաթյա դիմումի մեջ հայտարարել է, որ Երուսաղեմը մահմեդական քաղաք է ու այն ոչ մի պայմանով չի կարելի հանձնել: Նա կտրականապես մերժել է բանակցությունների ճանապարհը, հայտարարել է, որ ջիհադը Երուսաղեմը վերադարձնելու համար բոլոր մահմեդականների  սրբազան պարտքն է:

“Հրեաներն իշխում են այդ հողում, նրանք կաշառակերություն են տարածել ու թափում են ճիշտ հավատացյալների արյունը, պղծում են սուրբ տեղերը, այդ թվում և  սեփականը”,- ասվում է  իսլամական շարժման գերագույն առաջնորդի խոսքում:

“Մահմեդական եղբայրներ” շարժումը  հայտարարել է սեփական քաղաքական կուսակցության ստեղծման մասին  Մուբարաքի տապալումից հետո, 2011-ի փետրվարին:

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply