Նորզելանդյան արգելոցում տրանսսեքսուալ մեղրածուծ է բնակություն հաստատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 10:31

Նոր Զելանդիայի էկոլոգիական արգելոցում հայտնվել  է մեղրածուծ-զանգակի առանձնյակ` տեղի ճնճղազգի թռչուն, որն առանձնանում է իր սեռական տարօրինակ վարքով: Ինչպես տեղեկացնում է Fairfax NZ News-ը, թռչունը միաժամանակ նման է թե էգի և թե արուի: Մասնագետների խոսքով, որոնք թռչունին տղայանման մեղրածուծ են անվանում, այս արգելոցում նման տարօրինակ թռչուն առաջին անգամն է հաստատվում:

Երբ թռչունը դեռևս նոր էր ձևավորովում, նրա փետուրներն ուղարկեցին հետազոտական լաբորատորիա` որոշելու սեռը: Պարզվեց, որ ձվից էգ է դուրս եկել, սակայն, հասունացման հետ նրա արտաքին տեսքը, սնվելու ու ձայներ արձակելու ձևերը նմանվել են “արուի”: Նրա փետրավորումը հատուկ է և էգերին, և որձերին (որձերն աչքերի ու կտցի մոտ ունեն կապույտ գունավորում, իսկ էգերինը` սպիտակ է, մնացյալում տարբեր սեռերի թռչունները միանման են, ունեն ձիթապտղի գույն):

Բացի նշված տարբերություններից, այս թռչունը սնվում է արուի պես.ծառից պտուղները պոկելիս այնպիսի դիրք է ընդունում, որ հավանական մրցակիցներից պաշտպանի իր սնունդը, իսկ էգերը թռչում են այս ծաղկից այն ծաղիկ, պտղից  պտուղ: Թռչունի արձակած ձայները նույնպես տարբեր են, նա երբեմն էգերի պես երգում են, կամ էլ ծլվլում արուի պես:

Մասնագետների կարծիքով, դա պայմանավորված է այս թռչունի հորմոնալ հավասարակշռության խախտման  կամ էլ ինչ- որ ցնցման հետ: Ամեն դեպքում, մասնագետները նշում են, որ բոլոր շեղումները շատ տարօրինակ են:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply