Սիրիան Թուրքիային մեղադրում է ստի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 10:00

Սիրիական ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրում է ստի համար ու պահանջում ներկայացնել Անկարայում հարկադիր իջեցված ուղևորատար ինքանթիռից առգրավված զենքը: Թուրքիան հայտարարել է, որ ինքնաթիռում հրթիռի  ու ռազմական կապի միջոցներ են եղել: Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը ռադիոլոկացիոն կայանների տարրերի մասին է, որոնք “ռազմական բեռ” սահմանման մեջ չեն մտնում և այդպիսին  չեն համարվում:

Ինքնաթիռի հարկադիր վայրէջքը, ինչպես հայտնում են աշխարհի լրատվականները, կատարվել է ԱՄՆ-ի` Թուրքիային տրամադրած տեղեկության համաձայն : Դա խիստ մտահոգություն է պատճառել Ռուսաստանին, քանի որ ստացվում է, որ տեղեկությունների գաղտնի արտահոսք է լինում:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply