Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 12, 2012 9:58

Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է “Երևան. հայացք ապագայից” խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Ցուցադրված էին նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաև խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երևանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով:

Երևան. հայացք ապագայից” խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերը Երևան քաղաքի պատմության թանգարանն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply