Նոբելյան մրցանակից թանկ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 9:53

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է 2011 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Թեվկյուլ Քարմանին: Նախարարը Թուրքիայի քաղաքացիություն ընդունած Քարմանին անձը հաստատող փաստաթուղթ է հանձնել: Հանդիպումից առաջ Դավութօղլուն ընդգծել է արմատներով Քարամանի շրջանից Քարմանի դերը Արաբական գարնան ընթացքում ծավալված ժողովրդավարական պայքարում: «Մենք հպարտ ենք, որ անատոլական հողերից սերող ընտանիքի անդամը, կին լինելով հանդերձ, Միջին Արևելքում անկախության և ժողովրդավարության լուսավորիչներից է»:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն`փակ դռների հետևում Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Քարմանը հայտնել է, որ շատ ուրախ է Թուրքիայի քաղաքացի դառնալու կապակցությամբ և Դավութօղլուին շնորհակալություն է հայտնել: «Ինձ համար Թուրքիայի քաղաքացիությունը Նոբելյան մրցանակից թանկ է»,-հայտարարել է Քարմանը:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply