Ինչ են ցանկանում թուրքերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2010 15:50

Թուրքական տուրիստական խոշոր գործակալություններից մեկն առաջարկել է , որ ֆուտբոլի ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարերից մեկն անցկացվի իրենց երկրում` Անթալիայում: Հիմնավորումն այն է, որ այդ երկրների ֆուտբոլային ուժեղագույն ակումբներն այդ շրջանում նախապատրաստվում են Անթալիայում, որտեղ կան բոլոր  պայմանները ոչ միայն  արդյունավետ մարզումներ, այլև խաղեր անցկացնելու համար: Ինչ վերաբերում է հաջողակ թիմերի մրցաշարը շարունակելուն, ապա թուրքերը գտնում են, որ խնդիրներ չեն ծագի, որպեսզի մասնակիցներն այնուհետև չարտերային չվերթով ուղևորվեն Ռուսաստանի մայրաքաղաք և Մոսկվայում շարունակեն պայքարը: Թուրքերը վստահ են, որ այս նորամուծությունը նոր հետաքրքրություն կհաղորդի մրցաշարին:

Դիտվել է 1838 անգամ:
Print Friendly

Leave a Reply