Պուտինը Թուրքիա չի մեկնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 9:50

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ ռուս առաջնորդի հոկտեմբերի 15-ին Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է: «Այցը հետաձգվել է, ոչ թե չեզյալ հայտարարվել: Հարգարժան Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ: Նրանք պայմանավորվել են, որ Պուտինի այցը անհայտ ժամանակով հետաձգվում է»,-Պեսկովի խոսքերն է վկայակոչում թուրքական «»-ը:

Կրեմլի աղբյուրներում էլ նշվել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով համագործակցության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու համար Պուտինի`Թուրքիա նախատեսված այցը հնարավոր է, որ հետաձգվել է սիրիական ճգնաժամի պատճառով:

«Ռուսաստանը առկա խնդրում Սիրիային կամ Թուրքիային չի աջակցում: Եթե ռուս առաջնորդը հակամարտող կողմերից մեկին աջակցի, երկու երկրներին էլ նրան սխալ կհասկանան»,-նշել է աղբյուրը:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply