Թուրքիան նոտա է հղել Սիրիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 9:45

Թուրքիան բողոքի նոտա է հղել Սիրիային. նման դժգոհության պատճառը երեկ Անկարայի Էսենբողա օդանավակայանում սիրիական մարդատար ինքնաթռում  ռազմական տեխնիկայի հայտնաբերումն է:

Թուրքական «Zaman»-ը հաղորդում է, որ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն` նոտայում նշվում է, որ սիրիական կողմը խախտել է քաղաքացիական ավիացիայի կանոնները:

Հիշեցնենք, որ սիրիական F16 մարդատար ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Դամասկոս թռիչքը, հարկադրված իջեցվել էր Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Ինը ժամ մնալով Թուրքիայի մայրաքաղաքում և համապատասխան զննման ենթարկվելով`ինքնաթիռը Էսենբողայից թռիչքի իրավունք էր ստացել:

Այս կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ զննման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաթռի բեռի մի մասը, որը «ոչ քաղաքացիական նշանակության» է եղել, և որի փոխադրումն արգելված է:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply