Թուրքերը նախընտրում են Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 9:40

«Barem Research» ընկերությունը, կապված ԱՄՆ-ում կալանալիք մոտակա նախագահական ընտրությունների հետ, համընհանուր հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել  է 25 հազար մարդ 32 երկրներից: Հետազոտության տվյալները հրապարակել է «Anadolu» գործակալությունը:

Այսպես, Ստամբուլում 500 մարդկանց մեջ անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 94 տոկոսը իրենց նախընտրությունը տալիս է Բարաք Օբամային,  և միայն 6-ը աջակցում է Օբամայի մրցակից Միթ Ռոմնիին:

Ընդհանուր առմամբ բոլոր երկրներում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ մարդկանց 81 տոկոսը իր ձայնը կտար  Օբամային, իսկ 19 տոկոսը`Ռոմնիին:

Օբաման ամենամեծ աջակցությունը ստացել է Իսլանդիայում, Նիդեռլանդներում և Պորտուգալիայում: Իսկ Միթ Ռոմինին լրջորեն աջակցել են Պակիստանում և Վրաստանում:

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply