Պատմության այս օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 9:48

Այսօր ձվի համաշխարհային օրն է: Շատ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթը նշում են Ձվի համաշխարհային օրը` ձու, ձվածեղ ու ձվով պատրաստված ուտելիքների սիրահարների օրը: Ոչ մի անսովոր բան չկա: Ձուն  ընդունված է կիրառել աշխարհի բոլոր երկրներում ու մշակույթներում, այն կարող է խիստ բազմազան լինել:

Իսկ պատմությունը հետևյալն է.1996-ին Վիենայի  համաժողովում ձվի միջազգային հանձնա-ողովը հայտարարել է, որ   պետք է “ձվի” տոնը նշվի  հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը: Հանձնաժողովը վստահեցրել է , որ ձվի օրը նշելու բազում պատճառներ կան: Ու չնայած այն փաստին, որ վերջերս այս բնամթերքի հասցեին բազում բացասական կարծիքներ են հայտնվել, այդուհանդերձ արժե ամենակարևոր “հերյուրանքը” հերքել. ձուն խոլեստերինի մակարդակի բարձրացմանը չի նպաստում: Եվ օրական մեկ ձու ուտելը լրիվ նորմալ է ու  օգտակար:

Որոշ տվյալներով, աշխարհում ձու  օգտագործելու առումով առաջատար է Ճապոնիան: Յուրաքանչյուր ճապոնացի միջինն օրական մեկ ձու է ուտում, նույնիսկ մանկական երգ կա նվիրված ձվին`  ”Տամագո, տամագո”:

Իսկ ամերիկացիներն այս մթերքին ամենամյա”հարգանքի տուրք” են մատուցում Հսկայական ձվածեղի օրով:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply