Իտալիայում գտնվել է Կեսարին սպանելու ճշգրիտ վայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 6:45

2012-ի հոկտեմբերին իսպանացի հնէաբանները հայտնաբերել են հինհռոմեական պետական ու քաղաքական գործիչ Գայոս Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը:
Հնագիտական պեղումների ժամանակ, Պոմպեոս թատրոնի տեղում հայտնաբերվել է ցեմենտասալ, որն , ըստ էության, մարդկության պատմության խոշորագույն դեմքերից մեկի հուշաքարն է:
“Մենք միշտ էլ իմացել ենք, որ Հուլիոս Կեսարը սպանվել է մ թ ա 44 թվին, մարտի 15-ին, սենատի նիստի ժամանակ,-վստահեցնում է գիտական գործիչ Անտոնիո Մոնտերեսսոն, որը նույնպես մասնակցում է պեղումներին:-Սակայն մենք ոչ մի նյութական ապացույց չունեինք”:
Գիտնականները սա լուրջ քայլ են համարում հնագիտության զարգացման մեջ:
Կեսարը փայլուն մարտավար էր ու ստրատեգ, գրավել է Գալիան ու զգալիորեն ընդլայնել հանրապետությունը՝ հռոմեական տիրույթներին ավելացնելով ներկայիս Ֆրանսիայի ու այլ հողեր:
Հռոմեական կայսրության ցմահ դիկտատորը սպանվել է սենատի նիստի ժամանակ: Հայտնի է, որ բարեկամների՝ թիկնազոր ունենալու խորհրդին նա պատասխանել է` ”Ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան”:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply