Ուիթնի Հյուսթնի դուստրն ամուսնացել է խորթ եղբոր հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2012 6:10

Ուիթնի Հյուսթնի դուստրը`Բոբի Քրիստինա Բրաունը,  հաստատել է իր անձի վերաբերյալ տարածված շշուկները.  աղջիկն ամուսնացել է իր խորթ եղբոր` Նիք Գորդոնի հետ:

Դա տեղի է ունեցել նոր The Houstons: On Our Own  շոուի ժամանակ, որը Քրիստինայի` մոր մահից հետո կարիերա ստեղծելու  փորձերի մասին է:

Մի դրվագում էլ աղջիկը պաշտոնապես հայտարարել է իր նոր` հարսնացուի կարգավիճակի մասին:

Ուիթնի Հյուսթնը պաշտոնապես չի որդեգրել Նիք Գորդոնին, սակայն տղան 10 տարի ապրել է երգչուհու տանն ու համարվել ընտանիքի լիիրավ անդամ:

Երգչուհու մահից հետո ,”քույր ու եղբայրը” մտերմացել էին, իսկ օգոստոսին Նիքը Քրիստինային հսկայական սապֆիրով մատանի էր նվիրել:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply