Նախագահը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի նախօրեին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2012 0:02

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply