Սիրիական ինքնաթիռը իջեցվել է Անկարայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 22:35

Սիրիական F16 մարդատար ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Դամասկոս թռիչքը, երեկ երեկոյան հարկադրված իջեցվել է Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Ինը ժամ մնալով Թուրքիայի մայրաքաղաքում և համապատասխան զննման ենթարկվելով`ինքնաթիռը Էսենբողայից թռիչքի իրավունք է ստացել:
Այս կապակցությամբ Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ զննման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաթռի բեռի մի մասը, որը «ոչ քաղաքացիական նշանակության» է եղել, և որի փոխադրում արգելված է: Հաղորդվում է, որ դա զենք ու զինամթերք է եղել:
Թուրքական ավիաուղիներին խորհորդ է տրվել անվտանգության նկատառումներից ելնելով, չօգտվել Սիրիայի օդային տարածքից,-հաղորդում է թուրքական «Zaman»-ը:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply