Սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2012 22:05

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին և 13-ի գիշերը կնվազի 2-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով: 14-16-ը ջերմաստիճանը կբարձրանանա 3-5, արևելյան շրջաններում`5-7 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29.20C (2003թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -1.40C (1941թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 14.40C

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply