Ադրբեջանցիներին չեն պատժի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2010 15:42

Բասկետբոլիստուհիների Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղալ Երևանում կայանալիք այս մարզաձևի Եվրոպայի C խմբի առաջնության մրցաշարում:

Ինչպես հայտնի է, այս ստուգատեսի մասնակիցները տեղաբաշխվել են երկու ենթախմբում: Առաջինում ընդգրկվել են Հայաստանի, Անդորրայի, Մոլդովայի և Ջիբրալթարի, իսկ երկրորդում` Ուելսի, Շոտլանդիայի, Մալթայի և Ադրբեջանի հավաքականները: Եվ ահա, Ադրբեջանի ներկայացուցիչները որոշել են խաղից դուրս մնալ: Ստացվում է, որ այդ խմբում առաջին տեղի համար կպայքարի երեք թիմ: Մրցաշարը մեկնարկելու է հունիսի  28-ին և ավարտվելու է հուլիսի 3-ին: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների վարքագծին, ապա այդ երկրի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ռուստամ Ռուստամովն այս կապացությամբ ասել է. «Մենք առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել էինք նախորդ տարվա նոյեմբերին, սակայն այն ժամանակ  տեղյակ չէինք, որ այն կայանալու է Երևանում:Երբ հունվարին հայտարարեցին մրցաշարի անցկացման վայրը, խորհրդակցեցինք և որոշեցինք հրաժարվել մասնակցելուց: Այդ վճիռը կայացվել է երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև մարզուհիների և նրանց ծնողների ցանկությունը հաշվի առնելով: Ընդ որում, երբ այդ մասին պաշտոնապես հայտնեցինք Եվրոպայի բասկետբոլի ընկերակցությանը, ապա այդ կազմակերպության ներկայացուցիչներն ըմբռնումով մոտեցան: Նրանք վստահեցրին, որ  հրաժարվելու համար որևէ պատժամիջոց չի կիրառվի»: Ռուստամովը նաև հայտնել է, որ եթե խաղալու լինեին իրենց երկրի բակետբոլիստները, ապա նրանց անպայման կգործուղեին Երևան:

Դիտվել է 1726 անգամ:
Print Friendly

Leave a Reply