2009 թ-ին՝ 44. 466 երեխա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 3, 2010 15:03

նորածին2009թ-ին Հայաստանում ծնվել է 44. 466 երեխա՝ 1000 բնակչի հաշվով ծնվել է 13.7 երեխա: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում արձանագրվել է  բնական հավելաճ՝ ծնելության ցուցանիշը 13.7 պրոմիլ է, իսկ մահացության ցուցանիշը՝ 8.8։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության վիճվարչության պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ Կույումջյանի՝ ԱՊՀ երկրների բացարձակ ցուցանիշների համեմատությամբ Հայաստանի ցուցանիշը միջին է, 2008-ի տվյալներով Ռուսաստանում օրինակ այդ ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 12.5 է, Ադրբեջանում՝ 18.8, Վրաստանում՝ 13, Ղազախստանում՝ 21, Տաջիկստանում՝ 30.5 և այլն: Ծնելիության բարձր մակարդակով աշխարհում առաջատարներ են Հնդկաստանը, Պակիստանը, աֆրիկյան պետությունները:

Դիտվել է 2284 անգամ:
Print Friendly

Leave a Reply