Սահմանվել են նախագահի թեկնածուների գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2012 17:13

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:

 Սահմանվել են նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:

 Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը սահմանելու մասին որոշման մեջ:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply