Սառա Բրայթմանը կթռչի տիեզերք որպես զբոսաշրջիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 16:38

Հանրաճանաչ բրիտանուհին պաշտոնապես հայտարարել է, որ 2013-ին տիեզերք է թռչելու որպես զբոսաշրջիկ: Մոսկվայում մամլո կոնֆերանսի ժամանակ նա հայտնել է.”Ես  մտադիր եմ դառնալ թռիչքի մասնակից: Վերջերս Ռոսկոսմոսից  հաստատեցին թույլտվությունն,  ու  հիմա ես կարող եմ նախապատրաստվել թռիչքի: Ժամկետները համաձայնեցվում են Տիեզերական դաշնային գործակալության ու նախագծի մյուս գործընկերների հետ”:

Երգչուհին հայտարարել է, որ 2013-ին համերգային շրջագայությունից հետո կսկի վեցամսյա նախապատրսատությունները: Համապատասխան գործակալության տեղեկացմամբ նման “զբոսանքը” գնահատվում է 50 մլն դոլար:

2001-ին առաջին զբոսաշրջային թռիչքին մասնակցեց ԱՄՆ քաղաքացի Դեննիս Տիտոն:

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply