Չինաստանի իշխանությունները քաղաքացիներից վերցնում են տներն ու հողերը վաճառում շինարարական կազմակերպություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 16:09

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության  տվյալներով, Չինաստանում հաճախացել են պետության առգրավված հողերից բնակիչներին դուրս վտարելու դեպքերը:

Իրավապաշտպաններն իրենց զեկույցում բերում են փաստեր, երբ տեղի իշխանություններն անօրինական կերպով զավթել են  քաղաքացիներին պատկանող տներն ու հողերը` խոշոր շինարարական կազմակերպություններին վաճառելու նպատակով:

Amnesty International հայտնում է նմանատիպ միլիոնավոր դեպքերի մասին: Նախկինում նման դեպքեր գրանցվել են Օլիմպիական խաղերի նախաշեմին` Պեկինում և Շանհայում  համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:

Գյուղական բնակչությունից խլում են հողերն ու օգտագործում դրանք էլեկտրակայանների կառուցման համար: Սակայն, իշխանությունները պնդում են, թե դրա դիմաց փոխհատուցում է վճարվում:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply