«Հատիսը» խաղացողներ է հավաքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 11, 2012 16:00

Երևանի կանանց «Հատիս» բասկետբոլային ակումբը մեծ հնարավարություններ ունի հաղթահարելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արգելքը: Այժմ բանակցություններ են ընթանում արտասահմանյան ակումբներում` Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում հանդես եկող տասը մարզուհիների հետ: Նրանցից  յոթի հետ վերջնական պայմանագիր կկնքվի:

«Հատիսի» նախապատրաստականև մարզումային աշխատանքները կսկսվեն մեկ ամսից: Դեռևս հայտնի չէ, թե երբ և  որ թիմի դեմ «Հատիսը»  կանցկացնի իր առաջին հանդիպումը:

«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: Խորհրդային տարիներին Աբովյանի «Հատիս» կանանց թիմը  հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը: Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում մի շարք մարզական ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը, այդ թվում` «Հատիսը»: Երկարատև ընդմիջումից հետո` 2009 թվականին, «Հատիսը» կրկին սկսեց հանդես գալ միջազգային մրցաշարերում: 2009-2010 թվականներին այն մասնակցել է Եվրոպայի խմբային փուլին, իսկ 2012 թվականին ընդգրկվել է Եվրոպայի գավաթի փլեյ-օֆֆի 32 մասնակիցների ցուցակում:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply