Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աթենքում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2012 15:45

Հոկտեմբերի 10-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությունը` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի և Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` ամփոփ ներկայացնելով անցած տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները և շեշտելով դրանց ամրապնդման կարևորությունը: Դեսպան Ղալաչյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Հունաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման գործում հունահայ համայնքի դերին:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ, լրագրողներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply