25-ամյա Արթուրը ծանոթի տնից բջջային հեռախոս է գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 11, 2012 15:35

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, գտնվելով իր ծանոթի տանը և օգտվելով նրա քնած լինելու հանգամանքից` սեղանից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply