Հանրային խորհուրդը առաջարկում է փոփոխել Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 3, 2010 14:34

Հանրային Խորհրդի  ֆինանսական եւ բյուջետային հաձնաժողովի  նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ  արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի 32 անդամները երեկ էկոնոմիկայի նախարար  Ներսես Երիցյանի հետ երկու ժամից ավելի տեւած քննարկմանը ներկայացրին իրենց առաջարկները՝ ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագծում լրացումներ անելու շուրջ:

Առաջարկներից են՝  արդյունաբերությունը Հայաստանում ամրագրել որպես տնտեսության հիմք եւ գերակա ուղղություն. վերականգնման ենթակա գերակա ճյուղեր սահմանել քիմիական արդյունաբերության վերականգնումը «Նաիրիտի» բազայի վրա, գունավոր մետալուրգիայի վերականգնումը՝ հանքանյութերի վերամշակման ճանապարհով՝ մինչեւ վերջնական պրոդուկտի մշակում, սեւ մետալուրգիայի վերականգնումը՝ մետաղի թափոնների վերամշակման ճանապարհով, քարի սիլիկատների, էլեկտրատեխնիկական եւ սարքաշինական, դեղագործական արդյունաբերության զարգացումը, ռազմարդյունաբերական համալիրի համար ռադիոէլեկտրոնիկայի արտադրությունը, գերբարձրձայնային հաճախականության, ինֆրակարմիր, նանոտեխնոլոգիական սարքերի արտադրությունը:

Առաջարկ կա նաեւ, որ հայեցակարգը լրացնելուց հետո օրենք ընդունվի արդյունաբերության վերականգնման մասին:

Ներսես Երիցյանը խոստացավ առաջարկները քննարկել նախարարությունում, իսկ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի հետ այս քննարկումները դարձնել պարբերական:

ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագիծը կառավարությունն ընդունել է 2010թ. հունվարին:

Դիտվել է 2386 անգամ:
Print Friendly

Leave a Reply