Այսօր ողջ աշխարհում նշվում է աղջիկների օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 13:57

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է  Աղջիկների միջազգային օր: Դա նպատակ ունի հասարակայնության ուշադրությունը հրավիրել ապագա կանանց խնդիրներին ու նրանց իրավունքների խախտմանը;

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ամուսնացել է իր կամքին հակառակ, դեռևս մանուկ հասակում:  23 մլն աղջիկ ամուսնացել է մինչև 15 տարին լրանալը: Իսկ 400 մլն կին էլ ամուսնացել է մինչ հասուն տարիքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ում նշում են, որ վաղաժամ ամուսնությունները հանգեցնում են վաղաժամ ծննդաբերության, ինչն իր հերթին շատ է վտանգում ապագո մոր առողջությունն ու կյանքը:

Հաճախ վաղաժամ ամուսնություններ են լինում Հարավային Ասիայի երկրներում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում ու Կարիբյան ավազանի երկրներում:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply